Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ո՞րն է լինելու Մխիթարյանի հերթական թիմը

Ո՞րն է լինելու Մխիթարյանի հերթական թիմը
07.06.2013 | 12:22

Հայկական ֆուտբոլի այս օրերի ամենաքննարկվող հարցը շարունակում է մնալ այն, թե Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը նոր մրցաշրջանում եվրոպական առաջատար ակումբներից որի կազմում կհայտնվի: Ամենաշատ հիշատակվողը շարունակում է մնալ անգլիական «Լիվերպուլը», որը, ըստ անգլիական լրատվական աղբյուրների (The Telegraph, The Guardian, Mirror), մեր տաղանդավոր երիտասարդի համար պատրաստ է ներդնելու 20-22 միլիոն ֆունտ ստեռլինգ: Մասնավորապես, The Guardian-ը հայտնում է, որ ամառային տրանսֆերային պատուհանում «Լիվերպուլի» գլխավոր նպատակը Մխիթարյանն է: Ընդ որում, մերսիսայդցիներին չի վախեցրել Մխիթարյանի պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը` 22 մլն ֆունտ: Գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայազգի կիսապաշտպանին թիմում տեսնում է անկախ նրանից` կհեռանա՞ Սուարեսը, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանը պարզապես փայլուն եղավ մեր տաղանդավոր ֆուտբոլիստի համար, ով 25 գոլով դարձավ ՈՒկրաինայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու: Միաժամանակ նա, ուկրաինական «Սպորտ-արենա» շաբաթաթերթի հարցման արդյունքներով, ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ` հավաքելով 215 միավոր, 92 նիշով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված իր թիմակից Ֆեռնանդինյոյից: Հարցմանը մասնակցած 103 լրագրողից 62-ը Հենրիկի անունը նշել է առաջինը, 11-ը` երկրորդը, 7-ը` երրորդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ